Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ սպառնալիքի նամակը ստացել է Գիորգի Գախարիայից
«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ սպառնալիքի նամակ է ստացել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայից:
Խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի նիստին այդ նամակի մասին Խազարաձեին հարձ է տվել ընդիմադիր պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին: «Ցանկանում եմ, ավելի մանրամասն իմանալ նամակի մասին, որի մասին և խոսում եք: Ձեր որոշելունն է կանվանեք թե ոչ բարձրպաշտոնյաի ազգանունը, սակայն եթե հնարավոր է, իմանանք նամակի բովանդակությունը, թե ինչ էին պահանջում ձեզանից»,-հարցրել է Նադիրաշվիլին:
«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեի խոսքերով, նամակը ստացել է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայից:
«Մենք քաղաքական գործիչներ չենք և չենք պատրաստվում բարձրաձայնել սենսացիաներ և նամակներ: Իսկապես չենք ցանկանում ներգրավվել քաղաքական բանավեճերին, քանզի անում ենք կարևոր գործ և ցանկանում ենք անել ամեն բան, որ լինի հանդարտություն և շարունակենք մեր գործունեությունը: նամակը ինձ ուղարկել էր ներքին գործերի նախարարը: Չեմ ցանկանում այս նամակով վազել լրագրողների ետևից: Սա սպառնալիքի նամակ էր, որ պետք է ինչ որ բան անեինք և չենք արել և ոչ էլ անելու ենք»,-հայտարարել է Մամուկա Խազարաձեն:
«ԹիԲիՍի բանկի» հիմնադիր, Մամուկա Խազարաձեն կոմիտեի նիստին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, բարձրպաշտոնյաներից մեկից ստացել էր նամակ, որտեղ խոսքը վերաբերում էր իր բարոյական կերպարի քայքայմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan