Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ «Լելո»-ի անդամների մասին Առաջին ալիքը տարածել է իրենց համակարգիչներից վերցված տեղեկություն
Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ «Լելո»-ի անդամների մասին Առաջին ալիքը տարածել է իրենց համակարգիչներից վերցված տեղեկություն

«Լելո» հասարակական շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ տեղեկությունը, որը երեկ Վրաստանի Առաջին ալիքը տարածել էր շարժման անդամների մասին, վերցված է «Լելո»-ի համակարգչից:

Վրաստանի Առաջին ալիքի 1tv.ge կայքէջում երեկ հրապարակվել էր Մամուկա Խազարաձեն «Լելոյի» 12 անդամներին կներկայացնի վաղը վերնագրով տեղեկություն, նրանցից մի քանիսի ինքնությունն արդեն հայտնի է:

Բացի այդ, Վրաստանի Առաջին ալիքը երեկ կապ էր հաստատել նրանցից մի քանիսի հետ, որոնցի մի քանի հաստատել են անդամակցությունը, իսկ մնացածը՝ մինչև առաջադրել խուսափել հաստատելուց:

Հատկանշական է, որ «Լելո» շարժման անդամների մասին տեղեկությունը տարբեր լրատվամիջոցներով և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարածվում էր սեպտեմբերի 12-ից, Անակլիայում անցկացված շնորհանդեսի օրից:

«Երեկ երեկոյան հայտնաբերեցինք, որ այն ցուցակը, որը պետք է այսօր ներկայացնեինք հանրությանը, արտատպվել է Առաջին ալիքում: Գոյություն ունի երկու տարբերակ, կամ մենք ենք փոխանցել այս տեղեկությունը, որը չենք արել, քանի որ այն փակ էր մեր համակարգիչներում և ցանկանում էինք, որ մեզանից իմանայիք, կամ այսն տեղեկությունն Առաջին ալիքը, որի ֆինանսավորմանը մասնակցում է մեզանից յուրաքանչյուրը, ձեռք է բերել տարբեր աղբյուրներով»-. հայտարարել է Մամուկա Խազարաձեն: