Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ Գիորգի Գախարիայի նամակն այսօր կներկայացնի դատարան

«ԹիԲիՍի բանկ» հիմնադիր Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի նամակն այսօր կներկայացնի քաղաքային դատարան:

«Նամակն ինձ մոտ է»,- պատասխանել է նա լրագրողներին:

Նրա խոսքով, լրագրողներիմոտ մեկնաբանություն կանի դատարանում հարցաքննվելուց հետո: Մամուկա Խազարաձեն դատարան է գնացել փաստաբան Զվիադ Կորձաձեի հետ:

Գլխավոր դատախազության տեղեկությամբ, հարցաքննությունը կայանալու է քաղաքային դատարանում՝ դատախազության միջնորդությամբ: