Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլիի համար գնել է «Աէրոֆլոտի» տոմս
Մամուկա Խազարաձեն հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլիի համար գնել է «Աէրոֆլոտի» տոմս

Այսօր ես Բիձինա Իվանիշվիլիի համար գնել եմ «Աէրոֆլոտի» տոմս, սա Թբիլիսի-Մոսկվա ուղղությունն է,- այս մասին հայտարարել է «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն:

Ինչպես նշել է Խազարաձեն, մի քանի օր առաջ Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել խայտարակ հայտարարությամբ:

«Բիձինա Իվանիշվիլին արել է խայտարակ հայտարարություն վրաց ժողովրդի հասցեին, երբ ասել է, որ բյուջեի հաշվին կֆինանսավորի 35 եվրոանոց տոմսեր Քութաիսիի օդանավակայանից և մեր բնակչությանը, այն մարդկանց, ովքեր ունեն աշխատանքի կարիք, և պետք է ունենան արժանի կյանք մեր երկրում կուղարկի այլ երկիր: Նա այս ամենը ցանկանում է անել մեր հաշվին, մեր հարկերի հաշվին, նա ցանկանում է Վրաստանը դարձնել առանց վրացիների: Այսօր որոշեցի գնել տոմս: Սա «Աէրոֆլոտի» տոմս է, որը դուրս է գրվել Բիձինա Իվանիշվիլի անունով, սա 35-եվրոանոց տոմս չէ, սա բիզնես կլասի տոմս է, քանի որ նա սովոր է լավ կյանքով ապրել: այս տոմսով այն կարող է լքել մեր երկիրը, որից հետո կշարունակենք նորմալ ապրել»,- ասել է Մամուկա Խազարաձեն: