Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն լքել են «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհուրդը
Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն լքել են «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհուրդը: Նրանք այս մասին պաշտոնապես տեղեկացրել են բանկի բաժնետերերին:
Բանկի հիմնադիր բաժնետերերը հրաժարականի մասին պաշտոնական դիմումը խորհրդին ներկայացրել էին ապրիլի 2-ին:
Չնայած բանկի վերահսկիչ խորհուրդը լքելուն, Խազարաձեն և Ջափարիձեն իրենց պաշտոնը կպահպանեն TBC Bank Group PLC ընկերությունում:
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են զբաղեցնելու Խազարաձեի և Ջափարիձեի պաշտոնները: