Մամուկա Խազարաձեն ազատ է արձակվել բանտից
«Լելո-Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն դուրս է եկել Ռուսթավիի բանտից։
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին այսօր ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։
«Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ձերբակալվել են հունիսի 23-ին՝ դատարանի որոշմամբ։ Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց դատապարտել է ութ ամսվա ազատազրկման և երկու տարով արգելել է պաշտոնավարել՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։