Մամուկա Խազարաձեի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 հազար լարի գրավ
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել 50 հազար լարի գրավ։
Վերոհիշյալ որոշումը կայացրել է դատավոր Արսեն Կալատոզիշվիլին։
«Ես չեմ ճանաչում ոչ լեգիտիմ խորհրդարանը, ինչպես նաև նրա ստեղծած հանձնաժողովը, ինչպես քաղաքակիրթ աշխարհը, ժողովրդավարական երկրները չեն ճանաչում այս ոչ լեգիտիմ խորհրդարանը: Սա իմ անդրդվելի բողոքն է և այս բողոքը հաստատուն կլինի: Ոչ մի որոշում չի կարող ստիպել ինձ փոխել այս համոզմունքը Խազարաձեն ասել է, որ Վրաստանի խորհրդարանի «2003-2012 թվականներին ռեժիմի և նրա քաղաքական պաշտոնյաների գործունեությունը հետաքննող ժամանակավոր հետաքննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով Մամուկա Խազարաձեի գործը մարտի 25-ին ուղարկվել է դատախազություն։