Մամուկա Խազարաձե. ՏԻՄ ընտրությունների հարցը յոթ ամիս շուտ օրակարգ բերելը Բիձինայի և «Երազի» ծրագիրն է՝ ուշադրությունը շեղել հիմնական պահանջից
ՏԻՄ ընտրությունների հարցը յոթ ամիս շուտ օրակարգ բերելը Բիձինայի և «Երազանք» կուսակցության ծրագիրն է՝ ուշադրությունը հիմնական պահանջից շեղելու համար,- սոցցանցում գրել է «Լելո Վրաստան» կուսակցության առաջնորդներից Մամուկա Խազարաձեն։
Նրա խոսքով, «Լելո»-ի համար այսօր գլխավոր առաջնահերթությունը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելն ու քաղբանտարկյալների ազատ արձակումն է։
«ՏԻՄ ընտրությունների հարցը յոթ ամիս շուտ օրակարգ բերելը Բիձինայի ու «Երազանք» կուսակցության ծրագիրն է՝ ուշադրությունը շեղել հիմնական պահանջից։ Նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելը և քաղբանտարկյալների ազատ արձակումը սա է մեր հիմնական առաջնահերթությունն այսօր,- գրել է Մամուկա Խազարաձեն սոցցանցում։