Մամուկա Խազարաձե․ Քաղաքական վերագործարկման միակ ուղին նոր ընտրություններն են և քաղաքական բանտարկյալների ազատումը
Բիձինայի «երազանքը» հոգեվարքի մեջ է, նա ստիպում է Կոբախիձեին բաց նամակներ գրել այն բանից հետո, երբ Ամերիկայում ոչ ոք չհանդիպեց այսպես կոչված փոխվարչապետին,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է «Լելո»-ի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Խազարաձեն արձագանքում է Վրաստանի վարչապետի՝ Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին ուղղված բաց նամակին։
«Եթե որևէ տեղ կա «Deep State», դա Բիձինան է և նրա խամաճիկները՝ բառի ամբողջ իմաստով։ Պարզվում է, որ Բիձինան պայքարում է ամերիկյան «Deep State»-ի դեմ, որը զավթել է երկրի բոլոր ժողովրդավարական ինստիտուտները, գողացել ընտրությունները և կառավարում է երկիրը կոմունիստական, զանգվածային կոռումպացված համակարգով։ Երկրում այս խելագարությունը շուտով կավարտվի։ Դուք մեկուսացրել եք երկիրը և զրկել այն զարգացման հեռանկարներից։ Նոր ընտրություններ և քաղբանտարկյալների ազատ արձակում՝ սա քաղաքական վերագործարկման միակ ճանապարհն է»։ – գրում է Մամուկա Խազարաձեն։