Մամուկա Մդինարաձեն՝ ներքին գործերի նախարարի հնարավոր նշանակման վերաբերյալ, հայտարարում է․ «Սա պարզապես լուր է, որը շարունակություն չի ունենա»
«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, անդրադառնալով Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում իր հնարավոր նշանակմանը, հայտարարում է, որ սա բամբասանք է։
Մդինարաձեի խոսքով՝ այս խոսակցությունն ապագա չի ունենա։
«Կասեմ ձեզ՝ մի հետևեք այս խոսակցություններին, շատ խնդրում եմ։ Կա մի հեռուստաալիք՝ «Ֆորմուլա», որը բամբասկոտ է։ Ես էլ եմ լսել այդ խոսակցությունները, իսկ «Ֆորմուլա»-ն այդբամբասանքն ավելի տարածեց։ Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ սաբամբասանք է, որը շարունակություն չի ունենա», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն։