Այսպես կոչված Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցանկը պատրաստ է, այն խորհրդարանին կներկայացնի նոր կազմը․ Մամուկա Մդինարաձե
«Վրացական երազանք» կուսակցության նախագահի Մամուկա Մդինարաձեի տեղեկությամբ, այսպես կոչված Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցանկը, որը խորհրդարանին կներկայացնի նոր կազմը։
Ինչպես Մդինարաձեն հայտնեց լրագրողնրին, ցանկը խորհրդարանին ժամանակին չներկայացնելու պատճառը տեխնիկական և պաշտոնական բնույթի է։
Կառավարությունը պետք է հաստատի ցանկը։ Զարգացող իրադարձությունների պատճառով անհնար էր, որ կառավարությունը նիստ հրավիրեր և ցանկը հաստատեր։ Երբ կառավարությունը կհավաքվի, առաջին իսկ նիստին ցանկը կհաստատի և խորհրդարան կուղարկի։ Կառավարությունը կարող էր մինչ այդ ցանկը ներկայացնել, բայց ինչպես կառավարության վարչակազմն է ասում, նիստը պլանավորված էր վերջին օրերին և այն պատճառով, որ իրադարդությունները այլ ընթացք ստացան, ստիպված եղան սպասել նոր կառավարությանը։ Բողոքները ընդունելի են և համապատասխանում են նրան, որ ցանկը մինչ այդ ուղղարկվեր, բայց պարզ է, որ անհնար էր ցանկը այսօր ուղղարկել, որովհետև կառավարությունը դեռ չի հաստատել – հայտարարել է Մդինարաձեն։
Կառավարությունը պետք է հաստատի ցանկը։ Տեղի ունեցած փոփոխությունների պատճառով անհնար էր, կառավարական նիստ հրավիրել և ցանկը հաստատել։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Սերգի Կապանաձեն հայտնեց, որ Վրաստանի կառավարությունը օրենսդիր մարմնին մինչ այժմ չի ներկայացրել այսպես կոչված Օթխոզորիա-Տատունաշվիլու ցանկը։ Խորհրդարանը կառավարությանը հանձնարարել էր ներկայացնել Օթխոզորիա-Տատունաշվիլու ցանկը մինչև հունիսի 15-ը։