Մամուկա Մդինարաձե. «Անկախություն» բառը միայն Ռուսաստանից անկախություն չի նշանակում, այն շատ ավելի լայն հասկացություն է, որը ներառում է բոլոր օտար երկրներն ու ուժերը
«Անկախություն» բառը միայն Ռուսաստանից անկախություն չի նշանակում, այն շատ ավելի լայն հասկացություն է, որը ներառում է բոլոր օտար երկրներն ու ուժերը, – այս մասին խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն գրել է սոցիալական ցանցում։
«Ապրիլի 9, 1989 թ․ Զենք՝ տանկ և բահ։ Հարձակման օբյեկտ՝ Վրաստանի անկախությունը, մարդկանց կյանքն ու ազատությունը։
Ապրիլի 10, 2025 թ․ Զենք՝ պատժամիջոց։ Օբյեկտ՝ Վրաստանի անկախությունը, մարդկանց տնտեսական ազատությունը։ Բարոյական պատգամը՝ «անկախություն» բառը միայն Ռուսաստանից անկախություն չի նշանակում, այն շատ ավելի լայն հասկացություն է, որը ներառում է բոլոր օտար երկրներն ու ուժերը։
Հ.Գ․ Խորհրդային Միության կամ Ռուսաստանի անունը սկզբից չնշեցի, գուցե հետո ուրիշների անուններն էլ պետք չգա նշել…», – գրում է Մամուկա Մդինարաձեն։