Մամուկա Մդինարաձե. 2024 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն՝ Վրաստանը դեռևս առաջատար է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Վրաստանը շատ հավակնոտ ծրագրեր ունի
2024 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն՝ Վրաստանը դեռևս առաջատար է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, և Վրաստանն այս ուղղությամբ շատ հավակնոտ ծրագրեր ունի,- սոցցանցում գրել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Նրա խոսքով, Վրաստանը շատ շուտով կոռուպցիայի դեմ պայքարի առումով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի առաջատար երկրների շարքում կլինի եւ համապատասխան արդյունքներով։
«Մենք մտադիր ենք չբավարարվել այսքանով և շատ շուտով կոռուպցիայի դեմ պայքարի առումով և համապատասխան արդյունքներով կհայտնվենք ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար երկրների շարքում։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր երկրի ներսում դեռ չգիտեն այդ նպատակները և երբեմն դիմում են կոռուպցիայի, որոնց համար մենք դեռևս ամենաբարձր վարկանիշը չունենք, խորհուրդ եմ տալիս հավատալ իրենց կառավարության իրական, հավակնոտ և, միևնույն ժամանակ, շատ շահավետ մտադրություններին»,- գրում է Մդինարաձեն։