Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր պաշտոնական այցով մեկնում է Հայաստան:
Ինչպես առաջին ալիքին տեղեկացրել են Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Բախտաձեի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունենալու Հայաստանի հանրապետության կառավարության գրասենյակում:
Վրաստանի կառավարության ղեկավարին հյուրընկալելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ծրագրված է վարչապետերի դեմ առ դեմ հանդիպումը, որից հետո կայանալու է հանդիպում ընդլայնված կազմով, կառավարության անդամների մասնակցությամբ:
Հանդիպումից հետո Մամուկա Բախտաձեն և Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ են անելու մամուլի համար:
Պաշտոնական այցի շրջանակներում վարչապետ Բախտաձեն հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Վրաստանի պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և խորհրդարանի խոսնակի տեղակալ Գիորգի Վոլսկին:
Հեղինակ -
Edgar Barsegyan