Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կառավարության վարչակազմի լրատվությամբ, դեմ առ դեմ հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են երկու երկրների միջև գոյություն ունեցող բարի դրացիական հարաբերությունների մասին, ընդգծվել է տարբեր ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության նշանակությունը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մամուկա Բախտաձեին վարչապետ նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների խորացմանը:
Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հյուրընկալության համար և ուշադրությունը բևեռել Վրաստանում իրականացրած բարեփոխումների վրա:
Վարչապետ Բախտաձեն ընդգծել է նաև երկրի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումները և նշել, որ եվրոպական ինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է:
Դեմ առ դեմ հանդիպումից հետո կողմերը հանդիպել են ընդլայնված կազմով, նախարարների մասնակցությամբ:
Կողմերը զրուցել են Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող առևտրատնտեսական կապերի էլ ավելի խորացման ներուժի շուրջ, ինչպես նաև քննարկել են զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Վրացական կողմը հայտնել է պատրաստակամություն, ընկերների հետ կիսել հաջող բարեփոխումների փորձը: Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա էին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Լևան Դավիթաշվիլին, խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին և «Վրաստանի երկաթգիծ» ընկերության ղեկավար Դավիթ Փերաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan