Մամուկա Բախտաձեն հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
Մամուկա Բախտաձեն հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է երկու երկրների միջև հարաբերություններին: Ընդգծվել է երկկողմ համագործակցության դրական դինամիկան:

Նշվել է, որ երկրների միջև բարձր մակարդակի այցելի հաճախակիությունը երկկողմ սերտ համագործակցության արտահայտում է: Առանձնապես շեշտը դրվել է երկրների միջև տնտեսական հետագա հարաբերության խորացման հարցերին:

Ընդգծվել է Բելառուսի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությունը:

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Բելառուսի միջև սեկտորային համագործակցության հարցերը: