Մամուկա Բախտաձեն դիտել է Չինաստանի միջազգային ներկրման ցուցահանդեսի վրացական անկյունը
Շանհայում բացվել է Չինաստանի միջազգային ներկրման ցուցահանդեսը, որին մասնակցում է 50-ից ավելի վրացական ընկերություններ:
Բացման արարողությանը ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որին հյուրընկալել է Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ձին Պինը:
Վարչապետը, Չինաստանի նախագահի և ցուցահանդեսին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին դիտել է պատկերասրահը:
Վրաստանի կառավարության ղեկավարը դիտել է նաև վրացական անկյունը, որտեղ ներկայացված են՝ «արտադրիր Վրաստանում» գործակալության նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության, զբոսաշրջության ազգային վարչության, լեռնային շրջանների զարգացման ընկերության, գինու ազգային գործակալության և Վրաստանի երկաթգծի պաստառները: Դրանք դիտողներին ներկայացնում են Վրաստանում գոյություն ունեցող բիզնես միջավայրը, երկրի ներդրումային ներուժի և բիզնեսին աջակցող ծրագրերի հետ միասին երկրում իրականացրած և ծրագրված նորարարական բարեփոխումները:
Վրացական անկյունում իրենց արտադրանքը ներկայացրել են նաև սկսնակ գործարարները, այսպես կոչված ստարտապները:
Վարչապետի հետ միասին Շանհայում են գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan