Մամուկա Բախտաձեն ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ակադեմիայի պատվիրակության հետ զրուցել է երկու երկրների միջև գոյություն ունեցող բարձրաստիճան համագործակցության մասին
Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ամենաբարձր նշանակետում են,- այս մասին նշվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ակադեմիայի պատվիրակության հանդիպման ժամանակ:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վրաստանի վարչապետը գեներալների պատվիրակությանը, գեներալ Ֆիլիպ Բրիդլավի գլխավորությամբ, շնորհակալություն է հայտնել և ընդգծել ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության ոլորտում հաջող համագործակցությունը: Այդ կոնտեքստում հիշատակվել են զորավարժությունները, որոնք անց են կացվում ամեն տարի, կոնկրետ «արժանի գործընկեր» զորավարժությունները:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև գոյություն ունեցող մարտահրավերներին և Սև ծովի անվտանգությանը: Ինչպես հանդիպմանը նշել է Մամուկա Բախտաձեն, Սև ծովի անվտանգության հարցը ակտիվ քննարկվել է Մյունհենի կոնֆերանսին:
ՈՒշադրություն է դարձվել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հեռանկարների և դաշինքի հետ հաջող համագործակցության վրա:
ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ակադեմիայի պատվիրակությունը, գեներալ Ֆիլիպ բրիդլավի գլխավորությամբ, որը կոմպլեկտավորված է տարբեր ոլորտում գործող բարձրաստիճան զինծառայողներից, Վրաստանից մեկնելու են փետրվարի 21-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan