Մալյորկայում ուղղաթիռի և փոքր չափսի ինքնաթիռի բախման հետևանքով  զոհվել է 5 մարդ

Մալյորկայում ուղղաթիռի և փոքր չափսի ինքնաթիռի բախման հետևանքով  զոհվել է 5 մարդ:

Պատահարը տեղի է ունեցել զբոսաշրջային կղզու հյուսիսային մասում: Զոհերից մեկը անչափահաս է:

Դեպքի վայրում կենտրոնացված են փրկարար ծառայության բրիգադները: Միջադեպի մասին տեղեկացված են տեղի իշխանությունները:

Ըստ իսպանական լրատվամիջոցների, ուղղաթիռի և ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ֆերմաներից մեկի մոտ: