Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ գտնվում են «ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան և Մալխազ Մաչալիկաշվիլին աղմուկ է:
Խորհրդարանի պահակախմբի անդամները թույլ չեն տվել Մալխազ Մաչալիկաշվիլիին մտնել խորհրդարան, ինչին հետևել է քաշքշուկ:
Ազգային շարժման անդամ Թինա Բոկուչավան և Մալխազ Մաչալիկաշվիլին այսօր խորհրդարանում անց էին կացնելու մամուլի ասուլիս:
Քաշքշոցի ժամանակ Մալխազ Մաչալիկաշվիլին իրեն վատ է զգացել և նրան հեռացրել են խորհրդարանի մուտքից:
Այս պահին խորհրդարանի շենքի մոտ են գտնվում շտապօգնության բժիշկները:
Բացի այդ, Մալխազ Մաչալիկաշվիլին անվստահություն է հայտնել դատախազությանը և դատարանին:
Նա դատախազության երեկվա հայտարարությունը համարել է ամոթալի:
Հիշեցնենք, Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հանդեպ բռնությամբ ծառայողական իրավասությունների հնարավոր չարաշահման փաստով հետաքննությունը դադարեցվել է: