Մալդիվյան կղզիների Վաավու ատոլի մոտ գտնվող ստորջրյա քարանձավում իտալացի զբոսաշրջիկների մարմինները որոնելիս ջրասուզորդ է մահացել
Մալդիվներում որոնողական-փրկարարական գործողության ժամանակ մահացել է ջրասուզորդ։ Ջրասուզորդները փնտրում էին իտալացի զբոսաշրջիկներին, որոնք մայիսի 14-ին անհետացել էին Վաավու ատոլի մոտ գտնվող քարանձավում։ Որոնողական աշխատանքները կատարվել են դժվարին եղանակային պայմաններում։
Հինգ տեղացի փրկարարներ քարանձավի մեջ սուզվել են մինչև 60 մետր խորություն, սակայն մակերես վերադառնալիս պարզել են, որ նրանցից մեկը՝ Մոհամեդ Մագդին, դեռևս ջրի մեջ է։ Նա կորցրել է գիտակցությունը, և չնայած ջրից դուրս են բերվել, ջրասուզորդին փրկել չի հաջողվել։
Ինչ վերաբերում է իտալացի զբոսաշրջիկներին, նրանք Ջենովայի համալսարանի թիմի անդամներ էին՝ էկոլոգիայի պրոֆեսոր Մոնիկա Մոնտեֆալկոնեն իր դստեր և երկու հետազոտողների հետ։ Հինգերորդ անհետ կորածը ջրասուզման հրահանգիչ էր, որը զբոսաշրջիկներին տարել էր քարանձավ և կազմակերպել սուզումը։
Փրկարարները նշում են, որ զբոսաշրջիկների համար սուզման սահմանափակում կա 30 մետր, և ներկայումս անհայտ է, թե ինչու է թիմը որոշել սուզվել մինչև 60 մետր խորություն։