Մալայզիայում Վրաստանի քաղաքացիների համար սահմանը հատելու պարզեցված ընթացակարգ է սկսվել
Վրացական եւ մալազիական կողմերի համատեղ աշխատանքով Վրաստանի քաղաքացիները Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում անձնագրային հսկողության պարզեցված ընթացակարգ է իրականացվել, որը թույլ է տալիս Վրաստանի քաղաքացիներին երկիր մուտք գործել՝ առանց ներգաղթային անցակետերով անցնելու։
Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիներից պահանջվում է առցանց դիմումը լրացնել հետեւյալ կայքում՝ Մալայզիա ժամանելուց հետո 72 ժամվա ընթացքում։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է, որ առանց վիզայի ռեժիմը գործում է Վրաստանի քաղաքացիների համար Մալայզիայի տարածքով մուտքի, ելքի կամ տարանցման ժամանակ։ Երկրում գտնվելու տեւողությունը չպետք է գերազանցի 30 (երեսուն) օրը։