Մակրոնը նախատեսում է արդիականացնել Ֆրանսիայի միջուկային ուժերը
Մակրոնը նախատեսում է արդիականացնել Ֆրանսիայի միջուկային ուժերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Տուլոնում՝ երկրի ամենամեծ ռազմաբազայում ԶՈւ ներկայացուցիչների առջև, հայտարարել է իր 5-ամյա մանդատի ընթացքում երկրի միջուկային զսպման ուժերի երկու հիմնական բաղադրիչները (օվկիանոսային ուժեր և օդային բաղադրիչ) արդիականացնելու մտադրության մասին։

Մակրոնի խոսքով՝ հենց զսպման ունակությունն է թույլ տալիս Ֆրանսիային պահպանելու գործողությունների ազատությունն ու ռազմավարական ինքնավարությունը միջազգային համատեքստում, որը չի հանդուրժում ոչ մի թուլություն։

«Զսպումը մնացել է մեր պաշտպանական ռազմավարության առանցքային ուղղությունն ավելի քան 50 տարի։ Զսպումը մեր պատմության և մեր պաշտպանական ռազմավարության մասն է, և այդպիսին էլ այն կմնա»,-ընդգծել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ֆրանսիայի ԶՈւ արձագանքման ունակությունը կպահպանվի ամենաբարձր մակարդակի վրա՝ հավելելով, որ 2020 թվականին ռազմական գործողությունների բյուջեն կմեծացվի 450 մլն եվոյից 1.1 մլրդ եվրո։

Մակրոնը հայտարարել է նաև, որ արդիականացումը կվերաբերվի մնացած բոլոր ռազմական ոլորտներին։