«Մակմաֆիա» հեռուստասերիալը Մերաբ Նինձեի մասնակցությամբ ստացել է միջազգային «Էմմի» մրցանակը
«Մակմաֆիա» (McMafia) հեռուստասերիալը, որում գլխավոր դերերից մեկը կատարում է Մերաբ Նինձեն, արժանացել է «Էմմի» – International Emmy մրցանակին:
«Մակմաֆիան» մրցանակը ստացել է լավագույն դրամատիկական հեռուստասերիալ անվանակարգում: Նյու Յորքում ընթացող մրցանակաբաշխությանը, մրցանակը փոխանցվել է սերիալի ռեժիսոր, Ջեյմս Ուոթքինսոնին և ստեղծագործական թիմին:
BBC-ի հաղորդմամբ, «Մաքմաֆիա» հեռուստասերիալը նկարահանվել է թրիլերի ժանրում և կազմված է 8 դրվագից: Սյուժեն հիմնված է բրիտանացի լրագրող, Միշա Գլենիի գրքի վրա:
Հեռուստասերիալում վրաց դերասանը խաղում է Ջեյմս Նորթոնի հետ: