Մաքսային ծառայողները «Սարփի» մաքսակետում օտարերկրյա քաղաքացու ավտոմեքենայում հայտնաբերել են հրազենի 81 պարկուճ
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները օտարերկրյա քաղաքացու վարած ավտոմեքենայի մանրազնին զննության արդյունքում «Սարփի» մաքսակետում հայտնաբերել են հրազենի 81 պարկուճ։ Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ փամփուշտները տեղադրվել են մեկ կապոցում՝ խցիկում գտնվող խորդանոցում։
«Գործի նյութերը փոխանցվել են ՆԳ նախարարության՝ հետագա արձագանքման համար»,– հայտնել են Եկամուտների ծառայությունից։