Մաքսային սահմանին մեծ քանակությամբ ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնները խախտելու համար ձերբակալվել է երկու քաղաքացի
Մաքսային սահմանին մեծ քանակությամբ ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնները խախտելու համար ձերբակալվել է երկու քաղաքացի

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Վրաստանի երկու քաղաքացիների՝ Վրաստանի մաքսային սահմանին մեծ քանակությամբ ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնները խախտելու համար:

Ըստ քննչական գերատեսչության, հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը «Սարփի» մաքսային անցակետով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է առանձնապես խոշոր չափի չհայտարարագրված ոսկի և արծաթե իրեր:

«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է ընդհանուր առմամբ 701.67 գրամ ոսկի և 26.54 գրամ արծաթե իրեր, որոնց ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 76,000 լարին:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարի ժամկետով», – ասված է հայտարարության մեջ: