Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

11:07, 16.01.2025

Մակա Բոճորիշվիլին հունվարի 16-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպում կունենա ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ինչպես անձամբ, այնպես էլ ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Նահատակների ծառուղում գտնվող Անմար կրակի հուշահամալիրում և հարգանքի տուրք կմատուցի զոհվածների հիշատակին։

Նմանատիպ