Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով գտնվում է Իսրայելում

10:47, 17.11.2025

Մակա Բոճորիշվիլին իր առաջին պաշտոնական այցն է կատարում Իսրայելի Պետություն՝ որպես արտաքին գործերի նախարար։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել այս մասին։

Նախարարության տվյալներով՝ Մակա Բոճորիշվիլին հանդիպումներ կունենա Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրիի և գյուղատնտեսության և սննդի անվտանգության նախարար Ավի Դիխտերի հետ։

Նոյեմբերի 17-18-ը այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Երուսաղեմի ուղղափառ պատրիարքարան և կհանդիպի Երուսաղեմի պատրիարք Նորին Սրբություն Թեոֆիլոս III-ի հետ։

Մակա Բոճորիշվիլին ծաղկեպսակ կդնի Երուսաղեմի Հոլոքոստի հուշահամալիրում՝ Յադ Վաշեմում։

Նմանատիպ