Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովին

11:45, 13.02.2026

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովին։

Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Համաժողովի շրջանակներում արտաքին գործերի նախարարը հանդիպումներ կունենա գործընկեր նախարարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և կմասնակցի պանելային քննարկման», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը բացվում է այսօր և կավարտվի փետրվարի 15-ին։

Նմանատիպ