Մակա Բոճորիշվիլին կհյուրընկալի Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը

19:50, 22.10.2026

Այս տարվա հոկտեմբերի 23-ին Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Բաթումում կհյուրընկալի Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Արտգործնախարարության տվյալներով՝ Վրաստան կայցելեն Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին, Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժենբեկ Կուլուբաևը, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովը։

Միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և նրա գործընկեր նախարարների երկկողմ հանդիպումներ։

Նմանատիպ