Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Նյու Յորքում բնակվող վրացիների հետ
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Նյու Յորքում բնակվող վրացիների հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն ընդգծվել է արտերկրում վրացական սփյուռքի կարևոր դերը ազգային և մշակութային ինքնության պահպանման, Վրաստանի հանրահռչակման և երկրի դրական իմիջի ներկայացման գործում։
«Ընդգծվել է, որ սփյուռքի հետ հարաբերությունները Վրաստանի կառավարության և արտաքին գործերի նախարարության կարևոր առաջնահերթություններից են, և պետությունն այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում։ Հանդիպմանը ԱԳ նախարարը խոսել է Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների, երկրում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի մասին։ Հանդիպման ընթացքում արտգործնախարարը պատասխանել է սփյուռքի ներկայացուցիչների հարցերին»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։