Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության դեսպան Մատուս Բուշովսկու հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության դեսպան Մատուս Բուշովսկու հետ

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատուս Բուշովսկու հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների սերտ համագործակցությունը և երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։

Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են վրաց-սլովակյան հարաբերությունների դինամիկան, այդ թվում՝ բարձր մակարդակի այցերի և քաղաքական երկխոսության կարևորությունը։

Նախարարությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային համագործակցությանը և առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված ձեռքբերումներին։

Բացի այդ, շեշտը դրվել է Վրաստանի եվրաինտեգրման վրա։ Սլովակյան կողմը ևս մեկ անգամ հաստատել է իր անսասան աջակցությունը Վրաստանին և նշել, որ այս հարցում շարունակելու է աջակցել Վրաստանին։