Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանին
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանին

Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սալման Աբդուլռահման Ալ Շեյխի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳ նախարարությունը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների բարեկամական հարաբերությունները և սերտ համագործակցությունը։

«Շեշտվեց բարձր մակարդակի այցերի դրական դինամիկան։

Կողմերը հույս են հայտնել, որ Վրաստան-Սաուդյան Արաբիա համակարգող խորհուրդը շուտով կսկսի իր աշխատանքը, որը կամրապնդի և որակապես կբարձրացնի երկու երկրների միջև գործընկերությունը նոր մակարդակի վրա։

Ընդգծվել է Վրաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման հնարավորություններին։

«Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։