Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցչի հետ
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ դեսպան Քևին Համիլթոնի հետ։
Արտգործնախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Դաշինքի հետ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության կարևորությանը։ Ընդգծվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
Ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանի անվտանգության միջավայրը, գլոբալ մարտահրավերները, ինչպես նաև Վրաստանի համար խաղաղության ու կայունության կարևորությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։
Քևին Համիլթոնը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին եվրաատլանտյան ընդհանուր անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրման համար և հայտնել Դաշինքի անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ, կայցելի Օձիսի գյուղի օկուպացիոն գիծը և կայցելի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC)», – նշվում է տեղեկատվության մեջ։