Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելին
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելին

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նիստի շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելին։ Այս մասին տեղեկատվություն է տարածում արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է երկխոսության կարևորությունը։ Զրույցը վերաբերել է Եվրոպական միության հետ հարաբերություններին, տարածաշրջանում և Վրաստանում ընթացող գործընթացներին։ Նշվել է Վրաստանի առաջընթացը տնտեսական զարգացման տեսանկյունից և այդ ուղղությամբ առկա առաջնահերթությունները։ Ընդգծվել է Վրաստանի դերը և հեռանկարները կապակցվածության (connectivity) համատեքստում։

Զրույցը վերաբերել է նաև անվտանգության մարտահրավերներին և Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։ Կողմերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր։