Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Իտալիայի դեսպանին
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Իտալիայի դեսպանին

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոյին։

Վրաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկրների միջեւ երկկողմ համագործակցության օրակարգն ու ապագա ծրագրերը։

Նախարարությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում շոշափվել են տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները։ Ընդգծվել է միջազգային ձևաչափերում համագործակցության կարևորությունը։

«Հանդիպումը քննարկել է նաև երկրում ընթացող գործընթացները։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի և Եվրամիության հարաբերություններին և ապագա հեռանկարներին առնչվող հարցերին։ Այս համատեքստում ընդգծվել է Եվրամիության անդամ երկրների հետ համագործակցության կարևորությունը»,- ասվում է տեղեկատվության մեջ։