Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Չինաստանի Եվրոպական հարցերով հատուկ ներկայացուցչի հետ
Դուբրովնիկի ամենամյա ֆորումի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպում է ունեցել Չինաստանի կառավարության Եվրոպական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լու Շիեի հետ։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման ժամանակ ընդգծվել են Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության արդյունքում հաստատված հարաբերությունները։
Նրանց խոսքով՝ նշվել են վերջին շրջանում բարձր մակարդակի այցելությունները, որոնք նպաստել են համագործակցության հետագա ամրապնդմանը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել կրթության, զբոսաշրջության, մշակութային-հումանիտար և ժողովուրդների միջև հարաբերությունների ոլորտներում համագործակցության խորացման ներուժին։ Ընդգծվել է Վրաստանի տարանցիկ ներուժը և այս ուղղությամբ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը։ Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի և Չինաստանի միջև արդյունքի վրա հիմնված համագործակցությունը արդյունավետ կշարունակվի ապագայում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում», – ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։