Մակա Բոճորիշվիլին հանդիպել է «Ապագա առաջնորդների հան» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է «Ապագա առաջնորդների հան» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների հետ

Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին հանդիպել է «Ապագա առաջնորդների հաբ» հասարակական կազմակերպության շուրջ 30 ներկայացուցիչների հետ։

Երիտասարդների հետ հանդիպման հիմնական թեման Վրաստան-Եվրամիություն հարաբերություններն էին, համագործակցության պատմությունն ու ուղղությունները, ինչպես նաև Եվրամիության ընդլայնման քաղաքականությունը։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահը անդրադարձել է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների պատմությանը և խոսել Եվրամիություն ինտեգրման ճանապարհին իրականացվող և ընթացող բարեփոխումների, Եվրահանձնաժողովի առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Մակա Բոճորիշվիլին խոսել է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների դինամիկայի, Վրաստանի համար 2023 թվականի դեկտեմբերի 14-ի Եվրոպական խորհրդի որոշման պատմական նշանակության և թեկնածուի կարգավիճակ շնորհելու արդյունքում ստեղծված նոր հեռանկարների մասին։

Հանդիպման ընթացքում Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողովի նախագահը քննարկման շրջանակներում պատասխանել է երիտասարդների հարցերին։