Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ուայթ Թոլքի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ուայթ Թոլքի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ուայթ Թոլքի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները, համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում ընթացող գործընթացները։

«Նշվել է, որ Վրաստանը ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է։ Արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ վերականգնելու ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում և աշխարհում անվտանգության մարտահրավերները։ Ընդգծվել է Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», – ասվում է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։