Մակա Բոճորիշվիլին հանդիպեց Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ
Մակա Բոճորիշվիլին հանդիպեց Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ

Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վրաց-ֆրանսիական հարաբերությունների արդիական հարցերը և համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։

«Կողմերը նաև մտքեր են փոխանակել Վրաստանի Եվրոպական Միությանը ինտեգրման հարցի շուրջ։ Ընդգծվել է այս գործընթացում հետագա համագործակցության և երկխոսության կարևորությունը։

Օլիվիե Կուրտոն հաստատել է Ֆրանսիայի անսասան և անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Արտգործնախարարը հաջողություններ է մաղթել Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ», – գրում է նախարարությունը։