Մակա Բոճորիշվիլի. Եվրոպացի քաղաքական գործիչները, մի կողմից, մտահոգություն են հայտնում վրացական հասարակության մեջ առկա բևեռացման կապակցությամբ, իսկ մյուս կողմից՝ անում են ամեն ինչ, որպեսզի մեր հասարակությունն էլ ավելի պառակտեն
Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հայտարարությամբ՝ եվրոպացի քաղաքական գործիչների կողմից վիզաների ազատականացման ընտրողաբար կասեցման վերաբերյալ հայտարարություններն օգտագործվում են որպես քաղաքական գործիք և ծառայում են հասարակության մասնատման նպատակին։
Արտաքին գերատեսչության ղեկավարի պարզաբանմամբ՝ դա ուղղված է Վրաստանի շահերի և վրաց հասարակության դեմ։
«Շատ ցավալի է, որ եվրոպացի քաղաքական գործիչները, մի կողմից, մտահոգություն են հայտնում վրացական հասարակության մեջ բևեռացման կապակցությամբ, իսկ մյուս կողմից՝ անում են ամեն ինչ, որպեսզի էլ ավելի պառակտեն մեր հասարակությունը, հակադրեն միմյանց և մեր հասարակության մասնատման համար օգտագործեն իրենց ձեռքի տակ եղած քաղաքական գործիքները: Նման հայտարարություններ անելն ուղղված է բացառապես մեր հասարակության դեմ, մեր պետական շահերի դեմ և ոչ մի կերպ չի բխում ոչ Եվրոպայի, ոչ էլ Վրաստանի շահերից», – նշել է Մակա Բոճորիշվիլին: