Մակա Բոճորիշվիլի. Վրաստանի անկախության վերականգնումից անցել է ավելի քան 30 տարի, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ պայքարելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար
Մակա Բոճորիշվիլի. Վրաստանի անկախության վերականգնումից անցել է ավելի քան 30 տարի, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ պայքարելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար

Վրաստանի անկախության վերականգնումից անցել է ավելի քան 30 տարի, սակայն մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ պայքարելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Վերջին պատմությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ են հետագա զարգացման համար, ասել է ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձր մակարդակի հատվածում իր ելույթի ժամանակ։

Նախարարը կարեւորել է Վրաստանի առջեւ ծառացած անվտանգության եւ հումանիտար մարտահրավերները, որոնք Ռուսաստանի կողմից Վրաստանի երկու շրջանների՝ Աբխազիայի եւ Ցխինվալիի օկուպացիայի արդյունք են։

Նրա խոսքով, օկուպացիայի եւ ներքին տեղահանվածների ու փախստականների՝ հայրենիք վերադառնալու իրավունքից զրկելու ֆոնին, օկուպացված տարածքներում իրականացվող ցանկացած, այսպես կոչված ընտրություններն անօրինական են և չունեն իրավական ուժ, քանի որ հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։