Մակա Բոճորիշվիլի. Վրաստանը շարունակում է խորացնել գործընկերությունը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ

23:07, 19.06.2026

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին խոսել է Տաջիկստանի Հանրապետություն կատարած այցի կարևորության մասին և նշել, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության խորացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։

Նախարարի հայտարարությամբ՝ հատուկ ուշադրություն է դարձվում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և «Միջին միջանցքի» շրջանակներում Վրաստանի դերի ուժեղացմանը։

«Տաջիկստանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր է բարձր մակարդակի այցերի իրականացումը։ Վրաստանի առաջնահերթությունն իսկապես Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների խորացումն է «Միջին միջանցքի» զարգացման համատեքստում, և, այս տեսանկյունից, բնականաբար, հարաբերությունների այն նշագիծը, որում գտնվում են մեր առևտրատնտեսական հարաբերությունները, իսկապես զարգացման և էլ ավելի խորացման կարիք ունի։ Այս առումով հետաքրքրություն կա նաև տաջիկական կողմից», – նշել է Մակա Բոճորիշվիլին։

Մակա Բոճորիշվիլիի խոսքով՝ համագործակցության հետագա զարգացումը և առկա հնարավորությունների առավելագույն օգտագործումը երկու երկրների շահերից է բխում։

«Այս այցը ծառայում է հենց նրան, որ տարբեր ուղղություններով զարգացնենք համագործակցությունը, մեր տարանցիկ ներուժը լավ յուրացվի և օգտագործվի նաև Տաջիկստանի համար, ինչը բխում է երկու երկրների շահերից և էլ ավելի կուժեղացնի ու կմեծացնի մեր երկրի դերը «Միջին միջանցքում»», – հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նմանատիպ