Մակա Բոճորիշվիլի. Վրաստանը միշտ լինելու է այն վայրը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ և օգտագործել որպես երկխոսության հարթակ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար
Մակա Բոճորիշվիլի. Վրաստանը միշտ լինելու է այն վայրը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ և օգտագործել որպես երկխոսության հարթակ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար

Վրաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջան–Հայաստան հակամարտության վերջնական կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու նպատակով։ Այս մասին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ասել է Դելփոսի տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ Վրաստանը և Թբիլիսին միշտ եղել են և լինելու են այն վայրը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ և օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ։

«Վրաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորման, խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Մենք պատրաստ ենք նպաստել երկու գործընկերների՝ երկու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Վրաստանը և Թբիլիսին միշտ եղել են և լինելու են այն վայրը, որտեղ երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են գալ, Վրաստանը կարող են օգտագործել որպես երկխոսության վայր, և վրացական կողմը միշտ կաջակցի այս գործընթացին՝ ի շահ տարածաշրջանում վերջնական կայուն խաղաղության հաստատման», – ասել է Մակա Բոճորիշվիլին։