Մակա Բոճորիշվիլի. Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը, ի տարբերություն այլ գործընկերների, միշտ ցանկություն ունի անձամբ լսել վրացական կողմի դիրքորոշումները, ինչը մենք իսկապես գնահատում ենք
Մակա Բոճորիշվիլի. Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը, ի տարբերություն այլ գործընկերների, միշտ ցանկություն ունի անձամբ լսել վրացական կողմի դիրքորոշումները, ինչը մենք իսկապես գնահատում ենք

Ողջունելի է, երբ գործընկերը հանդիպման ցանկություն է հայտնում՝ իմանալու, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Վրաստանում և ինչպես կարող ենք մեր ներդրումն ունենալ Վրաստան-Եվրամիություն երկխոսության և հարաբերությունների մեջ,– այս մասին Մոլդովայում իր լյուքսեմբուրգցի գործընկեր Քսավիե Բետելի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նրա խոսքով՝ վրացական կողմը հաճախակի հանդիպումներ է ունենում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի հետ։

«Դուք տեսնում եք, որ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը, ի տարբերություն իր այլ գործընկերների, երբեք չի հրաժարվում երկխոսությունից։ Մենք շատ հաճախ ենք հանդիպումներ ունենում, հաճախ ենք զրուցում։ Նա միշտ ցանկություն ունի անձամբ լսել վրացական կողմի դիրքորոշումները այս կամ այն հարցի վերաբերյալ։ Մենք դա իսկապես գնահատում ենք, քանի որ այն մոտեցումը, որը տեսնում ենք Եվրամիությունում, գոհացուցիչ չէ։ Շատ հաճախ Վրաստանի վերաբերյալ քննարկումներ են անցկացվում այն դեպքում, երբ ոչ ոք Վրաստանին չի խնդրում հայտնել իր դիրքորոշումը, ոչ ոք չի հարցնում, թե ինչ է կատարվում Վրաստանում մեր տեսանկյունից։ Հետևաբար, ողջունելի է, երբ գործընկերը նման ցանկություն է հայտնում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, Վրաստանում, ինչ մարտահրավերների առջև է կանգնած երկիրը և ինչպես կարող ենք առողջացնել ու մեր ներդրումն ունենալ Վրաստան-Եվրամիություն երկխոսության և հարաբերությունների մեջ»,- հայտարարել է Բոճորիշվիլին։