Մակա Բոճորիշվիլի. Հայաստանի և Վրաստանի համար էլ ավելի մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում համագործակցելու, տարածաշրջանի շահերն ավելի լավ ներկայացնելու ջանքերն ուժեղացնելու համար
Մակա Բոճորիշվիլի. Հայաստանի և Վրաստանի համար էլ ավելի մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում համագործակցելու, տարածաշրջանի շահերն ավելի լավ ներկայացնելու ջանքերն ուժեղացնելու համար

Մեր երկրների հարաբերությունները, համագործակցությունը և բարեկամությունը, որոնք գոյություն են ունեցել դարեր շարունակ և կան, հավանաբար վաղուց արժանի են ներառվելու ռազմավարական գործընկերության շրջանակներում, և մենք իսկապես ուրախ ենք, որ այսօր մենք այդ հարաբերություններն անվանում ենք ռազմավարական գործընկերություն: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Բոճորիշվիլիի խոսքով, տարբեր ոլորտներում վրաց-հայկական համագործակցության ներուժն էլ ավելի մեծ է։

«Ավելի շատ ներուժ կա մեր հարաբերությունները բեռնելու ավելի բովանդակությամբ, ավելի շատ համագործակցելու տարբեր ոլորտներում, որպեսզի Հայաստանն ու Վրաստանը ուժեղացնեն համատեղ ջանքերը՝ մեր տարածաշրջանը, մեր տարածաշրջանի շահերն ավելի լավ ներկայացնելու և, իհարկե, ավելի ընդհանուր շահեր փնտրելու համար, վստահ եմ, որ այն գոյություն ունի երկու երկրների միջեւ։ Ընդհանուր առմամբ, պետք է ասել նաև, որ երկու երկրների միջև համագործակցությունը սկզբունքորեն շատ ամուր է և բազմաթիվ ուղղություններով։ Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել հարաբերությունները, որոնք կոչվում են ռազմավարական գործընկերություն»,- նշել է Մակա Բոճորիշվիլին։