Մակա Բոչորիշվիլին կայցելի Պեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով

19:21, 06.11.2025

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ի-ի հրավերով այցելում է Պեկին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում Մակա Բոչորիշվիլին հանդիպում կունենա իր գործընկերոջ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Ի-ի հետ։

Պեկին կատարած այցից առաջ Մակա Բոչորիշվիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և կառավարական պատվիրակության հետ միասին գտնվել է Շանհայում, որտեղ մասնակցել է միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Այս տարի Վրաստանը ցուցահանդեսին մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով։

Նմանատիպ