Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

19:37, 23.09.2026
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵԱՀԿ օրակարգում գտնվող հրատապ հարցերը։ Ուշադրություն է դարձվել կազմակերպության շրջանակներում համագործակցությանը։
Զրույցը վերաբերել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և անվտանգության մարտահրավերներին։ Ընդգծվել է ԵԱՀԿ ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և կազմակերպության կարևոր դերը այդ ուղղությամբ։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ