Մակա Բոչորիշվիլին հանդիպեց Ավստրալիայի նորանշանակ դեսպանի հետ
Մակա Բոչորիշվիլին հանդիպեց Ավստրալիայի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանի արտգործնախարարը՝ Մակա Բոչորիշվիլին, հանդիպում է ունեցել Ավստրալիայի Համագործակցության դեսպան Սալի-Էն Վինսենթի հետ։

Նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, երկկողմ համագործակցության արդիական հարցերը և հարաբերությունների խորացման հնարավորությունները։

«Ընդգծվել է Ավստրալիայի առանձնահատուկ դերը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ամրապնդման խթանման շրջանակում։ Քննարկվել են ապագա քայլերը՝ երկրների միջև առևտրի զարգացման և տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ։

Կողմերը փոխանակվել են տարածաշրջանում ընթացող կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով։ Ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության զարգացման կարևորությունը։

Մակա Բոչորիշվիլին Ավստրալիայի դեսպանին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն հետագա աշխատանքում», – նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։