Մակա Բոչորիշվիլի. Վրաստանի հետ կապված կային սուբյեկտիվ շահեր, կային գործող անձինք, որոնց համար Վրաստանի ինքնիշխան իրավունքները խնդիր էին
Մակա Բոչորիշվիլի. Վրաստանի հետ կապված կային սուբյեկտիվ շահեր, կային գործող անձինք, որոնց համար Վրաստանի ինքնիշխան իրավունքները խնդիր էին

Վրաստանի նկատմամբ գոյություն ունեին սուբյեկտիվ շահեր, որոնք ուղղակիորեն կապված էին մեր անվտանգության հետ. այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին:

Նախարարի խոսքով՝ այն, ինչ թույլատրելի էր այլ երկրների համար, անընդունելի էր Վրաստանի դեպքում։

«Կային դերակատարներ, որոնց համար հենց Վրաստանի ինքնիշխան իրավունքների իրականացումն էր խնդիր հանդիսանում։ Մենք տեսանք, որ Վրաստանը քննադատվեց օրենքներ ընդունելու համար։ Լեգիտիմ իշխանության և խորհրդարանի կողմից օրենքների ընդունումը դարձավ քննադատության հիմք այն դեպքում, երբ այդ օրենքները բխում են հենց Վրաստանի շահերից, Վրաստանի անվտանգության շահերից և մեր հասարակության շահերից։ Հետևաբար, նույն գործընթացները շարունակվում են նաև հիմա։ Գոյություն ունեն սուբյեկտիվ շահեր, և այդ երկրները գործում են հենց սեփական շահերին համապատասխան, ինչը շատ հաճախ հակասության մեջ է մտնում մեր շահերի հետ, երբ խոսում ենք մեր երկրի անվտանգության մասին», – հայտարարել է Մակա Բոչորիշվիլին: